ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նախագծում և Քննարկում

Նախագծման աշխատանքները իրականացվում են լավագույն մասնագետների կողմից: Մասնագետներ, որոնք ունեն բակալավրի, մագիստրոսի և ասպիրանտուրայի կրթական աստիճաններ։ Բացի կրթական այս աստիճաններից, մեր մասնագետներն ունեն ավելի քան 5-ից 25 տարվա աշխատանքային փորձ: Այս փուլում նախագծման և քննարկման աշխատանքներն իրականացվում են պատվիրատուի հետ, պատվիրատուի յուրաքանչյուր քմահաճույքը հաշվի առնելով, բոլոր դետալները մանրամասն վիճարկելով։ Վերջնական արդյունքի ամփոփումով նախագծման և քննարկման աշխատանքները տեղափոխվում են հաջորդ փուլ:

Նախագծումից հետո, ինչպես նաև կողմերի համաձայնության գալուց հետո կատարվում է նախահաշվարկ: Նախահաշվարկը լինում է կապիտալ կառուցման համար, այսինքն՝ սկզբնական նախահաշվարկը իր մեջ չի ներառում ներքին հարդարման աշխատանքները: Դա կատարվում է հաջորդող փուլերում: Նախահաշվարկը վերջացնելուց հետո այն ներկայացվում է պատվիրատուին, քնարկվում է և հաստատելուց հետո սկսվում է շինարարական հաջորդ փուլը...

 

Շինարարության ճիշտ կառավարումը հանգեցնում է մի շարք առվելությունների։ Կարևորագույն առավելություններից մեկը դա աշխատանքները ճիշտ ժամանակին ավարտելն ու հանձնելն է: Մյուսը՝ որակական առավելությունն է, որը պատվիրատուին թույլ կտա տվյալ ճարտարապետական կառույցը շահագործել նախատեսվածից երկար: Հաջորդ առավելությունը աշխատանքի անվտանգ կազմակերպումն է: Եվ այսպես շարունակ մի շարք առավելություններ Շինարարությունը ճիշտ կառավարելու հետևանքով...

 

Ճարտարապետական մոդելավորումը դժվարին աշխատանք է, որը պահանջում է մանրակրկիտ աշխատանք: Այն թույլ կտա պատվիրատուին տեսնել իր նախընտրած նախագիծը՝ պատկերավոր ձևով, փոքրիկ շինության տեսքով, որն էլ իր հերթին թույլ կտա հասկանալ նախագծի առավելությունները տարբեր հարթություններից և անկյուններից։ Այն նաև թուլ կտա տեսնել նախագծի թերությունները, որը հնարավոր է շտկել քննարկաման տարբերակով:
Մենք փորձում ենք լավագույն պարզ տարբերակներով շինարարության փուլերը ավելի հասանելի դարձնել պատվիրատուին: (ըստ ցանկության)

Ներքին հարդարումը վերջնական աշխատանքներից մեկն է, որն իրականացվում է դիզայների հետ միասին։ Հաճախորդն առաջարկում է իր նախընտրած ոճը և ըստ դրա ընկերությունը ներկայացնում է լավագույն տարբերակները: Տարբերակներից մեկն ընտրելուց հետո կատարվում է ներքին հարդարման նախահաշվարկ, այնուհետև քննարկումից և հաստատումից հետո սկսվում են ներքին հարդարման աշխատանքները:

Մնացած բոլոր ծառայությունները, որոնք անմիջական կապված են շինարարության հետ, կարող ենք քննարկել գործատուի առաջարկով:

Մենք փորձում ենք հասկանալ մեր պատվիրատուներին...

«ՊՐԻՄԴԻՓ» ՍՊԸ

+374 99 200205

info@primdeep.am

© 2019 «ՊՐԻՄԴԻՓ» ՍՊԸ.