ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ

Արդեն 3 ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ

կառուցման փորձ

Հայաստանի հիդրոէլեկտրակայնները

Հիդրոէլեկտրակայան (ՀԷԿ), Էլեկտրակայանների տեսակ, որտեղ ջրի հոսքի էներգիան փոխակերպվում է էլեկտրական էներգիայի։

 

10 կՎտ հզորության առաջին պարզունակ ՀԷԿը Հայաստանում կառուցվել է Դիլիջանում (1903)՝ Աղստև գետի ջրերով աշխատող սղոցարանի հիման վրա։ Դրան հաջորդել են Ողջիի, Ջրախորի և Սյունիքի ՀԷԿ-երը։ 1908-09-ին Դեբեդ գետի վրա կառուցվել է Ալավերդու ՀԷԿը (1080 կՎտ)՝ հզորությամբ երկրորդը Ռուսական կայսրությունում։ 1908-1911 թվականներին Հրազդան գետի վրա կառուցվել են կոնյակի և կաշվի գործարանների էլեկտրամատակարարման համար նախատեսված ՀԷԿ-եր՝ համապատասխանաբար 50 և 25 կՎտ հզորություններով։ Մինչև առաջին համաշխարհային պատերազմըч Հայաստանում կառուցվել է 9 ՀԷԿ՝ 2150 կՎտ ընդհանուր հզորությամբ։

1923-1926 թվականներին կառուցված առաջին հիդրոհանգույցը Երևանի ՀԷԿ-1 էր (4,56 ՄՎտ)՝ ԽՍՀՄ հիդրոէներգետիկայի առաջնեկը։ 1932-ին շարք է մտել Երևանի ՀԷԿ-2-ը (2, 4 ՄՎտ)՝ ԽՍՀՄ առաջին ավտոմատացված ՀԷԿը։ Երկուսն էլ էլեկտրաէներգիա են մատակարարել Երևանին, Արարատի ցեմենտի գործարանին և Այղր լճի ջրհան կայանին։ 1928-ին ավարտվել է Գյումրու հիդրոէլեկտրակայանի (5, 28 ՄՎտ) շինարարությունը։

1928-1932 թվականներին կառուցվել է Ձորագետի հիդրոէլեկտրակայանը (22 ՄՎտ), որի արտադրած էլեկտրաէներգիան բարձր լարման էլեկտրահաղորդման գծերով հաղորդվել է Վանաձոր, Ալավերդի և Ստեփանավան։ 1936 թվականին՝ միաժամանակ շարք են մտել Քանաքեռի հիդրոէլեկտրակայանը (102 ՄՎտ) և Շաքիի հիդրոէլեկտրակայանը (840 կՎտ)։ 1938թվականին էլեկտրահաղորդման գծերով միմյանց են միացվել Երևանի, Գյումրու, Ձորագետի և Քանաքեռի ՀԷԿ-երը՝ սկիզբ դնելով հայկական էներգահամակարգին։

1948 թվականին շարք է մտել Սևան-Հրազդան կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սևանի հիդրոէլեկտրակայանը (34,ՀԷԿ2 ՄՎտ), որը ԽՍՀՄ-ում կառուցված առաջին ստորգետնյա ՀԷԿ-ն էր։ 1946-1953 թվականներին կառուցվել է կասկադի ամենահզոր՝ Գյումուշի հիդրոէլեկտրակայանը (224 ՄՎտ)։ Հետագա տարիներին շարք են մտել Սևան-Հրազդան կասկադի մնացած հիդրոհանգույցները․ 1956-ին՝ Արզնիի հիդրոէլեկտրակայանը (70,5 ՄՎտ), 1959-ին՝ Աթարբեկյանի հիդրոէլեկտրակայանը (81,6 ՄՎտ), 1962-ին՝ Երևանի հիդրոէլեկտրակայանը (88 ՄՎտ)։ 1970-ին գործարկվել է Որոտանի կասկադի երրորդ հիդրոհանգույցը՝ Տաթևի հիդրոէլեկտրակայանը (157,2 ՄՎտ), 1977-ին՝ կասկադի երկրորդ, ամենահզոր կայանը՝ Շամբի հիդրոէլեկտրակայանը (171 ՄՎտ), իսկ 1988-ին՝ կասկադի գլխային հիդրոհանգույցը՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը (76 ՄՎտ)։

Ինֆորմացիոն տեսանյութ ռուսերեն լեզվով

«ՊՐԻՄԴԻՓ» ՍՊԸ

+374 99 200205

info@primdeep.am

© 2019 «ՊՐԻՄԴԻՓ» ՍՊԸ.